Պակիստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել. VIDEO

17:30   18 Նոյեմբեր 2019    489

Պակիստանում Shaheen-1 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել, տեղեկացնում է Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիֆ Ղաֆուրի թվիթերյան էջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հրթիռի արձակումն իրականացվել է բանակի ռազմավարական ուժերի հրամանատարության գործնական պատրաստվածությունը ստուգելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Երկիր-երկիր» դասի Shaheen-1 հրթիռը կարող է կրել ցանկացած տեսակի մարտագլխիկ, այդ թվում՝ միջուկային, և ունակ է թիրախներ խոցել մինչև 650 կմ հեռավորության վրա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները