Լոնդոնում Բորիս Ջոնսոնի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

17:38   18 Նոյեմբեր 2019    363

Լոնդոնում բողոքի ակցիա է կազմակերպվել:

Ցույցի կազմակերպիչները մասնակիցներին ուղղորդել են երկհարկանի, բաց տանիքով ավտոբուսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ, որն առաջադրված է դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հերթական անգամ չհաստատեց Եվրոպական Միության կազմից երկիրը դուրս բերելու պայմանների շուրջ Բրյուսելի հետ կնքված համաձայնագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ԲորիսՋոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները