Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսի սուրբ թռչունների մումիաների գաղտնիքը

19:24   18 Նոյեմբեր 2019    322

Հետազոտողները պնդում են, որ բացահայտել են, թե որտեղից է առաջացել եգիպտական իբիս սուրբ թռչունը, որին զանգվածաբար մումիացրել են հին եգիպտացիները, գրում է The Guardian-ը:

Նախկինում ավանդաբար կարծում էին, որ մումիացվել են միայն փարավոններն ու վերնախավի ներկայացուցիչները: Բայց մումիացված կենդանիների միլիոնավոր գտածոները (կատուներ, կոկորդիլոսներ, առնետներ և մանգուստներ) այլ բանի մասին են վկայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կենդանիները մումիացվել են ոչ միայն հագուցյալների կողքին տեղադրելու, այլև աստվածների բարեհաճությանն արժանանալու համար, նշում են հնագետները: Իբիսի ավելի քան 4 միլիոն սուրբ մումիա է հայտնաբերվել Թունա-էլ-Գեբել կատակոմբներում, և ևս 1.7 միլիոն՝ Սաքքարայի հին գերեզմանատանը: Դրանց մեծ մասը ծիսական նվերներ էին Թոթ աստծուն՝ մ.թ.ա. 450թ. շրջանում: Եգիպտացիները հավատում էին, որ իբիսը ներկայացնում է իմաստության, մոգության և արդարադատության Թոթ աստծուն:

«Եթե ձեր ղեկավարը նյարդայնացնում է ձեզ, կամ արդարություն եք ցանկանում, ապա գնացեք և խնդրեք Թոթին»,- ասում է Գրիֆիտի համալսարանի գիտաշխատող Սալի Ուասեֆը: Միևնույն ժամանակ, մումիացված իբիսների մեծ թվաքանակը շփոթեցրել է գիտնականներին. որտեղից են ի հայտ եկել այդ թռչունները: Ենթադրություններից մեկի համաձայն, դրանք կարող էին աճեցվել արդյունաբերական մասշտաբով` հատուկ «ինկուբատորներում»: Ըստ պատմաբանների, այդ մասին են վկայում հին տեքստերում առկա հատուկենտ հիշատակումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները