Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

20:35   18 Նոյեմբեր 2019    356

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը:

Նրա տվյալներով՝ երթեւեկությունը կվերսկսեն նաեւ ջրային տրամվայները՝ վապորետոները, որոնք հիմնական փոխադրամիջոցն են Վենետիկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերեւութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչեւ երեքշաբթի օրը:

Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Տոսկանայում եւ Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում:

Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները: Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում է նաեւ մի քանի այլ շրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները