Հոնկոնգի ոստիկանությունը պաշարել է համալսարանը

20:43   18 Նոյեմբեր 2019    437

Ոստիկանությունը շրջապատել է Հոնկոնգի համալսարանի շենքը՝ ներսում մեկուսացնելով շուրջ 500 ցուցարարների:

Նրանց, ովքեր փորձում են հեռանալ շենքից, ձերբակալում են: Համալսարանական համալիրից բողոքողներին դուրս մղելու փորձերը շարունակվում են նոյեմբերի 17-ի երեկոյից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած գիշեր ոստիկանները նախազգուշացրել էին, որ կարող են հրաձգային զենք կիրառել:

Տեղական ժամանակով մոտավորապես 13:45-ին շուրջ հարյուր մարդ փորձել է ճեղքել արգելաշղթան, բայց ոստիկանությունը կիրառել է արտասվաբեր գազ եւ ռետինե գնդակներ, եւ ցուցարարները նահանջել են շենքի ներսը:

Մի քանի մարդ ձերբակալվել է: Ոստիկանությունում հայտարարել են, որ ցուցարարները հարձակվել են արգելաշղթայի վրա: Եվ մի քանի բողոքողների ձերբակալել են, երբ նրանք փորձել են փախչել շենքից դուրս տանող թունելով:

Ավելի վաղ ոստիկանությունում հայտարարել են, որ ցուցարարները կարող են շենքը լքել վերահսկվող ելքով՝ վայր դնելով զենքը եւ հանելով հակագազերը, բայց, ընդդիմության ղեկավարներից մեկի տեղեկությունների համաձայն, ելքը, որի մասին խոսվում է, նույնպես արգելափակված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները