Քլարք շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ Հենդերսոնի պետական համալսարանի պրոֆեսորներ Թերրի Դեւիդ Բեյթմանը եւ Բրեդլի Ալան Ռոուլենդը կալանավորվել են մետամֆետամին պատրաստելու եւ թմրանյութերի համար պարագաներ օգտագործելու մեղադրանքով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Արկադելֆիայի դպրոցի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Բեյթմանը եւ Ռոուլենդը հոկտեմբերի 11-ից վարչական արձակուրդում են: Նա ասում է, որ 3 օր առաջ ոստիկանությունը հետաքննում էր համալսարանի գիտական կենտրոնում քիմիական հոտի վերաբերյալ հաղորդագրությունը:
Կալանավորումը համեմատել են հանրաճանաչ «Ամեն տեսակի արատներ» հեռուստասերիալի գլխավոր հերոսի պատմության հետ, որտեղ միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչը սկսել է մետամֆետամին պատրաստել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ