Թաիլանդի արքայադուստր Սիրինդոնին հոսպիտալացրել են սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար

10:05   19 Նոյեմբեր 2019    238

Երկուշաբթի երեկոյան Թաիլանդի արքայադուստր Մահա Չակրի Սիրինդոնին Չուլալոնգկորնի հիվանդանոց են տեղափոխել սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար:

Թագավորական պալատի տեղեկացմամբ՝ նախքան բժիշկները խորհուրդ կտային հիվանդանոց տեղափոխվել արքայադուստրը ցավեր ուներ կրծքավանդակում, իսկ երակազարկն անհավասար էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուժհաստատությունում կորոնար անգիոգրաֆիայով պարզվել է, որ նեղացել են սրտի արյունատար անոթի հատվածները, սակայն անգիոպլաստիկայի կարիք չկար: Բժիշկները թագավոր Ռամա X-ի քրոջը խորհուրդ են տվել մնալ հիվանդանոցում բուժման կուրս անցնելու համար:

Սիրինդոնը հոկտեմբերի կեսին հոսպիտալացվել էր աղեստամոքսային տրակտի վարակի եւ բորբոքման բուժման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները