17 անգամ ավելի հզոր, քան Հերոսիմայում․ Տիեզերքից ֆիքսել են Հս. Կորեայում անցկացվող փորձարկումները

11:15   19 Նոյեմբեր 2019    206

Հնդիկ գիտնականները հաշվարկել են ԿԺԴՀ-ի կողմից 2017 թվականին փորձարկված միջուկային ռումբի հզորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ դրա համար օգտագործվել են «Advanced Land Observing 2» արբանյակի վրա տեղադրված ռադարի տվյալները, այն գործարկվել է Ճապոնիայի կողմից 2014 թվականին:

Փորձարկումից հետո սարքը փոփխություններ է գրանցել Երկրի մակերևույթի վրա: Նշվում է, որ դրանք տեղի են ունեցել Մանթապսան լեռան վրա՝ ծովի մակարդակից մոտ 1660 մ բարձրության վրա: Ռադարները ցույց են տվել, որ պայթյունի հետևանքով լեռան մակերեսը տեղաշարժվել է մի քանի մետրով: Բացի այդ, մոտ 50 սանտիմետրով տեղաշարժվել է նաև լեռան գագաթը: Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ ռումբը 66 մ տրամագծով խոռոչ է առաջացրել:

Հետազոտողների խումբը վերոնշյալ չափումները համեմատել է վերգետնյա սեյսմոլոգիական սարքավորումների տվյալների հետ: Արդյունքում, գիտնականները եկել են այն եզրակացության, որ պայթյունի հզորությունը տատանվում է 245-271 կիլոտոնի համարժեքով: Այն 17 անգամ ավելին է, քան 1945 թվականին Հերոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները