Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարությունը հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում

17:59   18 Նոյեմբեր 2019    294

Մեկնարկել է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարության այցը Թուրքիա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է համայնքի նախագահ Թուրալ Գյանջալիևը:

Նրա խոսքով, Լոս Անջելեսում հաջող և արդյունավետ այցից հետո, ադրբեջանական համայնքի անդամները մեկնել են Անկարա. «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևի հետ միասին մենք առաջին հանդիպումը անցկացրեցինք՝ Թուրքիայի հայտնի «ուղեղային» կենտրոններից մեկում: Մեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ և իրադարձություններ: Մենք կշարունակենք տարածել ղարաբաղյան իրողությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Լեռնային-Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները