Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

21:55   19 Նոյեմբեր 2019    319

Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցել դրանց աշխատանքում:

Դա հետեւում Է Downdetector ծառայության Էջում նոյեմբերի 19-ին տարածված տվյալներից, ծառայություն, որը հետեւում Է ինտերնետ-ռեսուրսների կայունությանը:

Անսարքություններ են նաեւ առաջացել Facebook-ի Messenger հավելվածի աշխատանքում: Խափանումներից, որոնք արձանագրվում են Երեւանի ժամանակով մոտավորապես 02:16-ից, մյուսներից ավելի հաճախ գանգատվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բրազիլիայի օգտատերերը:

Ինչպես նշվում Է, անսարքությունների վերաբերյալ գանգատներ են ստացվում նորությունների ժապավենների արտապատկերման եւ օգտահաշիվներ մուտքի ժամանակ: Օգտատերերի շուրջ 16 տոկոսը հայտնել Է սոցիալական ցանցերի լրիվ անջատման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները