ՌԴ-ում խոշորագույն նարկոլաբորատորիա է ոչնչացվել

12:07   19 Նոյեմբեր 2019    266

Մերձմոսկվայի Սերպուխովսկի շրջանում իրավապահները ոչնչացրել են ՌԴ-ում թմրանյութերի խոշորագույն լաբորատորիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆերմերային տնտեսության տարածքում, որը շուրջ 4 հեկտար է, գործել է հսկայական քիմիական լաբորատորիա, որտեղ արտադրվել են սինթետիկ թմրանյութեր:

Մեկ ամսվա ընթացքում այստեղ արտադրվել է միջինը մինչև կես տոննա թմրանյութ: Իրավապահների հատուկ գործողության ընթացքում լաբորատորիայից առգրավվել են 7 քիմիական ռեակտորներ, մոտ 100 կգ պատրաստի թմրանյութ, 1,5 տոննա հեղուկ հումք, 4 տոննա քիմիական ռեակտիվներ, ինչպես նաև բազմաթիվ քիմիական սարքեր:

Գործողության ընթացքում ձերբակալվել է 3 անձ, նրանք բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանցից 2-ը քիմիկոսներ են, մեկն էլ եղել է առաքումների պատասխանատուն: Ավելի ուշ ձերբակալվել է նաև նարկոլաբորատորիայի ղեկավարը: Իրավապահները նշել են, որ հանցավոր այս խումբն աշխատել է հստակ սխեմայով՝

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները