Սալոմե Զուրաբիշվիլու աշխատանքից դժգոհ է Վրաստանի քաղաքացիների 70 տոկոսը

12:23   19 Նոյեմբեր 2019    222

Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ունի ամենամեծ բացասական վարկանիշը՝ 70 տոկոս։ Այսինքն՝ նրա աշխատանքը բացասական գնահատում է քաղաքացիների 70 տոկոսը, իսկ դրական գնահատում է 23 տոկոսը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք IRI-ի անցկացրած սոցհարցման արդյունքներով։ Բացասական վարկանիշի առումով երկրորդ տեղում «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն է՝ 66 տոկոս բացասական, եւ 14 տոկոս դրական ցուցանիշով։ Եռյակը եզրափակում է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Նրա աշխատանքը նեգատիվ է գնահատում 57 տոկոսը հարցվածների, դրական՝ 32 տոկոսը։

Ընդդիմադիր գործիչներ Իրմա Ինաշվիլին, Նինո Բուրջանաձեն ու Գիգի Ուգլավան նույնպես նեգատիվ վարկանիշով հետ չեն մնում իշխանական գործիչներից։ Դրական ամենաբարձր վարկանիշն ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Դավիդ Բաքրաձեն՝ 57 տոկոս դրական 36 տոկոս բացասական Կախա Կալաձեն ունի 49 տոկոս դրական վարկանիշ եւ 42 տոկոս նեգատիվ վարկանիշ։

Ընդդիմադիրներից բարձր դրական վարկանիշ ունեն Դավիթ Ուսուփաշվիլին, Գրիգոլ Վաշաձեն։ Գործող վարչապետ Գեորգի Գախարիան ունի 59 տոկոս նեգատիվ վարկանիշ՝ 39 տոկոս դրական վարկանիշ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները