Բողոքավորների մեծ մասը հեռացել Է Հոնկոնգի Պոլիտեխնիկական համալսարանի շենքից

12:39   19 Նոյեմբեր 2019    352

Ավելի քան 600 բողոքավոր ուսանողներ են վերջին մեկ օրվա ընթացքում հեռացել Հոնկոնգի՝ իրենց գրաված Պոլիտեխնիկական համալսարանի ավանից, այնտեղ այժմ մնում Է անկարգությունների շուրջ 100 արմատական մասնակից:

Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, որը նրանց հորդորել հնարավորինս արագ վայր դնել զենքը եւ հանձնվել՝ ճգնաժամի խաղաղ լուծման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել Է, որ ձերբակալված խռովարարների թվում եղել Է մինչեւ 18 տարեկան շուրջ 200 դեռահաս մասնակից: Մարդասիրական նկատառումներով նրանց թույլատրել են վերադառնալ տուն՝ թողնելով իրենց տվյալները, մինչդեռ մնացած 400 արմատականները կալանավորվել են՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Պոլիտեխնիկականի մոտ դիմակայությունն սկսվել Է նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ հարյուրավոր ուսանողներ այնտեղ սարքել են անկարգություններ եւ հրկիզումներ, սկսել աղյուսներ եւ հրկիզող խառնուրդով շշեր նետել կարգի պահապանների վրա, նրանց վրա հարձակվել ինքնաշեն ինքնանետիչներով եւ աղեղներով: Ուսանողներն այնուհետեւ բարիկադավորվել են համալսարանական ավանի տարածքում:

Առանձին ուսանողներ գիշերը տարածքից դուս գալու փորձեր են ձեռնարկել: Ոմանց դա հաջողվել Է, մյուսներին բռնել են, երրորդներն իրենք են հանձնվել: Քերի Լամը հայտնել Է, որ համաձայնության Է հասել ոստիկանության նոր կոմիսար Քրիս Թանի հետ ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության շուրջը: Խռովարար ուսանողների հետ երկխոսության համար թույլատրվել Է, որ նրանց հետ հանդիպեն մանկավարժներ, հասարակական եւ կրոնական գործիչներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները