Ավելի մատչելի, քան Tesla-ն և ավելի արագ, քան Porsche-ն

13:43   19 Նոյեմբեր 2019    261

Ամերիկյան Ford ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Mustang շարքի նոր մոդելը, որն ամբողջությամբ էլեկտրական շարժիչով աշխատող Mach-E կուպեաձև քրոսովեր է:

Ինչպես գրում է Motor.ru-ն, նորույթի ամենամատչելի տարբերակը՝ հետնաքարշակ համակարգով, կարժենա 43,000 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը նկատում է, որ այն ավելի մատչելի է իր մրցակցից՝ Tesla Model Y մոդելից, որի գինը մեկնարկում է 47,000 դոլարից: Իսկ հզորությամբ Mach-E GT մոդելը գերազանցում է Porsche Macan Turbo-ին:

Mustang Mach-E մոդելը կներկայանա երկու տարբերակով, որոնցի մեկը՝ 255 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով: Մյուս տարբերակը զինված կլինի 282 ձիաուժով շարժիչով: Երկուսն էլ համալրված են լինելու մարտկոցներով:

Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 340-600 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 5.5 վյարկյանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները