Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողին

14:14   19 Նոյեմբեր 2019    230

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները նոյեմբերի 18-ին դատական հայց են հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծված Է փաստաթղթում, ի հեճուկս այն բանի վերաբերյալ ընկերության հայտարարությունների, թե իր արտադրանքը նախատեսվում Է սոսկ չափահասների համար, Juul-ն «իր գովազդն ուղղորդում Է» դեռահասներին: Բացի դրանից, հայցվորների կարծիքով՝ ընկերությունը բավականաչափ ուշադրություն չի նվիրում այն բանի նախազգուշացմանը, թե օրգանիզին ինչ վնաս կարող Է հասցնել այդ արտադրանքի գործածումը: Ինչպես նշված Է հայտարարության մեջ, խոսքը վերաբերում Է քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը, զարգացման արատներին վերաբերող ռիսկերին, ինչպես նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար հնարավոր վնասին:

Հայցվորները պահանջում են, որ ընկերությունը դադարեցնի խախտումները եւ վճարի տուգանք, որի չափն առայժմ որոշված չԷ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները