Մեքսիկայում երեք ավտոբուսի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել

14:33   19 Նոյեմբեր 2019    213

Առնվազն 11 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել, Մեխիկո նահանգի Մեխիկո-Պաչուկա մայրուղու16 կիլոմետրին երեք ավտոբուսի բախման հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 20.00-ին: Ըստ ոստիկանության՝ բոլոր երեք ավտոմեքենաների վարորդները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Մեխիկո նահանգի քաղաքացիական պաշտպանության համակարգող գեներալ Լուիս Ֆելիպե Պուենտեն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, ոստիկանությունը և Մեքսիկայի Կարմիր խաչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները