Թբիլիսիում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի հարևանությամբ

14:54   19 Նոյեմբեր 2019    392

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ շարունակում են իրենց հակակառավարական ցույցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կշարունակեն ցույցերը այնքան ժամանակ, մինչև «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվի իշխանությունից: Ցուցարարները նաև հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ կսկսվի նախօրեին կալանավորվածների գործերով դատական նիստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները