Հայտնաբերվել են ֆրանսիացի մանկապիղծ-վիրաբույժի 250 զոհեր. Le Parisien

15:34   19 Նոյեմբեր 2019    335

Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը:

Սկզբնապես նրա զոհեր էին համարվում չորս անչափահաս աղջիկներ, սակայն տուժածների թիվը շարունակ աճել է: Նոյեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ճանաչել է Սկուառնեկի 250 պոտենցիալ զոհերի, նրանցից 184-ն արդեն պատրաստ են դիմումներ գրել:

Սեռական բռնության ավելի քան 150 դեպք է տեղի ունեցել 1991-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում, երբ վիրաբույժն աշխատել է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում:

Նա ոտնձգության փորձեր է կատարել ինչպես իր պացիենտների, այնպես էլ հարևանների նկատմամբ: Նաև հայտնի է, որ նա փորձել է հետամտել իր ընտանքի անդամին՝ քրոջ դուստրերից մեկին: Սկուառնեկին սպառնում է ազատազրկում 20 տարի ժամկետով:

Դատը պետք է տեղի ունենա 2020 թ.-ի սկզբին: Մանկապիղծ-վիրաբույժին կալանավորել են 2017 թ.-ին այն բանից հետո, երբ վեցամյա մի աղջնակ նրան մեղադրել է բռնաբարության մեջ: Սկուառնեկի տանը կատարել են խուզարկություններ, որոնց ընթացքում պարզվել է, որ նա թաքցրել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող ֆայլեր և օրագրեր դեռահասների նկատմամբ անպարկեշտ գործողությունների նկարագրություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները