ՌԴ Պենզա քաղաքում ավտոմեքենան ընկել է եռացող ջրով փոսը. կան զոհեր (vıdeo)

15:47   19 Նոյեմբեր 2019    278

ՌԴ Պենզա քաղաքում ավտոմեքենան ընկել է տեղի խանութներից մեկի կայանատեղիում եռացող ջրով փոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է НТВ-ն:

Ինչպես հայտնում են տեղի փրկարար ծառայությունից՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Աուստրինի փողոցում: Հսկայական փոսն է ընկել LADA Largus մինիվենը: Ականատեսների խոսքերով՝ վարորդն ու ուղևորը հասցրել են մեքենայից դուրս գալ, սակայն չեն կարողացել դուրս գալ փոսից: Ավտոմեքենան և մարդկանց մարմինները դուրս են բերվել վերամբարձ կռունկի միջոցով:

Հաղորդվում է, որ վթարված ավտոմեքենայից առաջ նույն ճանապարհով անցել է մեկ այլ մեքենա, որի վարորդը, բարեբախտաբար, ժամանակին նկատել է գետնից բարձրացող գոլորշին և հեռացել է:

«Դրանից հետո եկել են իրենք, մեքենան կայանել են այդ հատվածում, ինչից հետո ասֆալտը փլուզվել է»,- պատմել են ականատեսները:

Դեպքի վայր են ժամանել քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը և իշխանության ներկայացուցիչներ:

Բացի դա, հաղորդվում է, որ պատահարի վայրով անցնում է ջեռուցման ցանցը, որտեղ հիդրավլիկ թեստեր են անցկացվել:

Դատախազությունն այս գործով քննություն է սկսել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները