Ռոհանին քաղաքական սխալ Է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ

16:12   19 Նոյեմբեր 2019    589

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է Վաշինգտոնի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին:

ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս Է եկել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել Է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ձգտում են պահպանել այն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չեղարկում Է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը վերստին սկսել Է ուրան հարստացնել:

«Պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն Է՝ իրենից ներկայացնելով մի միջոց, որն ընդունվել Է միջազգային նորմերի դեմ»,-հայտարարել Է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ:

Ռոհանիի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները