Վրաստանի համար ամենախոշոր արտահանող երկիրը Ռուսաստանն Է

16:30   19 Նոյեմբեր 2019    366

2019 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանից ամենից շատ արտահանվել Է Ռուսաստան:

«Գրուզստատ»-ի նախնական տեղեկատվության համաձայն, խոշորագույն արտահանողների եռյակում են Ռուսաստանը՝ 409,8 մլն դոլար, Ադրբեջանը՝ 400,4 մլն դոլար, Հայաստանը՝ 310,4 մլն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի հունվար-հոկտեմբերին տասը խոշորագույն երկրների բաժինը կազմել Է Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 72,7 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին տասը խոշորագույն ներմուծող երկրների բաժինը կազմել Է Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 65,6 տոկոսը: Առաջատարների եռյակում են՝ Թուրքիան՝ 1300,3 մլն դոլար, Ռուսաստանը՝ 774,2 մլն դոլար եւ Չինաստանը՝ 721,2 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները