Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես հաջորդ շաբաթ գնում եմ Փարիզ, որպեսզի հանդիպեմ Մակրոնին և իր հետ դա կքննարկեմ (խմբ.՝ Մակրոնի կողմից քննադատությունը), կասեմ, որ ՆԱՏՕ-ն օպերատիվ է արձագանքում մարտահրավերներին»,- ասել է նա:
«Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին, և՛ այն է պետք, և՛ մյուսը: Հատկապես «Բրեքզիթ»-ից հետո ԵՄ-ը չի կարողանա պաշտպանել Եվրոպան, քանի որ ներդրումների 80%-ը Եվրամիությունից չի լինի: Ամենակարևորը, ինչը կարող ենք տալ Եվրոպային, միջուկային զսպվածությունն է»,- հավելել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ մտադիր է լսել Մակրոնի փաստարկները՝ կապված վերջինիս քննադատության հետ:
«Տարբերությունները հասկանալու լավագույն մեթոդը նստելն է և դրանք քննարկելը, տեսնելը, թե ինչ փաստարկներ են: ՆԱՏՕ-ն շատ ուժեղ կազմակերպություն է: Այստեղից մենք շատ միջոցներ ենք ստանում, ԱՄՆ-ն աջակցում է Եվրոպային, եվրոպական երկրներն ավելի շատ են ներդրումներ անում: Մենք անում ենք զգալիորեն ավելին, քան նախկին տասնամյակներում էր»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն միության ներսում ամբողջությամբ կորցրել է համակարգումը և «ուղեղի մահվան» վիճակում է: Մակրոնը նաև նկատել է, որ Եվրոպան իր մասին պետք է սկսի մտածել որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, հակառակ դեպքում «չի կարողանա ղեկավարել իր ճակատագիրը»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ստոլտենբերգ
ՆԱՏՕ