Ճարտարագետը եզակի բազկաթոռ-ճամպրուկ է ստեղծել

19:17   19 Նոյեմբեր 2019    310

Բրիտանացի ճարտարագետը բազկաթոռ-ճամպրուկ է ներկայացրել, որն ըստ արժանվույն կգնահատեն տեղաշարժման սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով ճանապարհորդները:

Գյուտի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ ծավալուն մեխանիզմը ծալված վճակում իրենից բռնակով ոչ մեծ ճամպրուկ է ներկայացնում, գրում է Fainaidea-ն: Ռիչարդ Ուիլյամսն իր նոու-հաուն անվանել է Traveler Chair, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորույթը կշռում է ընդամենը 6 կգ և ինքնաթիռում տեղավորվում է ուղևորի գլխավերևի բեռնախցիկում: Իսկ փոքր քաշը օգտագործված ալյումինի հատուկ խառնուրդի շնորհիվ է: Ճամպրուկն ունի մի քանի խցիկներ, որոնք նախատեսված են իրերի և փաստաթղթերի համար:

Բազկաթոռ-ճամպրուկը կարող է դիմանալ մինչև 100 կգ քաշ ունեցող մարդու ծանրությանը: Գյուտը ունի նաև շարժիչային մեխանիզմ, որը թույլ է տալիս բազկաթոռին բավականին սահուն տեղաշարժվել: Ըստ նախնական տվյալների, նման բազկաթոռի արժեքը կկազմի մոտավորապես 625 ԱՄՆ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները