«ՆԱՏՕ-ն տիեզերքը դաշինքի գործունեության ոլորտ կճանաչի». Ստոլտենբերգ

17:32   19 Նոյեմբեր 2019    419

ՆԱՏՕ-ն վաղը տիեզերքն ամենայն հավանականությամբ դաշինքի գործունեության ոլորտներից մեկը կճանաչի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանն ընդառաջ՝ Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի ելույթը հեռարձակվել է իր թվիթերյան էջում:

«Ես ակնկալում եմ, որ նախարարները կհամաձայնեն տիեզերական տարածությունը ճանաչել որպես օդային, ցամաքային ոլորտներին, կիբեռտարածությանը հավասարազոր գործունեության առանձին շրջանակ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ դաշինքը մտադիր չէ այնտեղ զենք տեղակայել: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի մոտեցումը պաշտպանական է և համապատասխանում է միջազգային իրավունքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները