«Ջոկերը» համաշխարհային վարձույթում գրանցած եկամուտներով շրջանցել է Քրիստոֆեր Նոլանի՝ 2008-ի ամենահաջողակ ֆիլմին

21:14   19 Նոյեմբեր 2019    353

«Ջոկեր» ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի մեծ եկամուտ է գրանցել, քան «Մութ ասպետը»՝ թողարկումից 6 շաբաթ անց հատելով մեկ մլրդ դոլարի սահմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով մասնագիտական պորտալին, Թոդ Ֆիլիպսի հոգեբանական թրիլլերը 1.018 մլրդ դոլար եկամուտ է ունեցել՝ շրջանցելով «Մութ ապետին»:

Եթե «Ջոկերը» ևս 63 մլն վաստակի, կշրջանցի «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդ» ֆիլմին՝ դառնալով ամենից բարձր եկամուտ ունեցող ժապավենը Բեթմենի մասին կոմիքսների շարքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները