Telegram-ը նորությունների ագրեգատի ստեղծման մրցույթ է հայտարարել

09:17   20 Նոյեմբեր 2019    251

Telegram-ը հայտարարել է նորությունների ագրեգատորի համար օգտագործվելիք ալգորիթմի ստեղծման մրցույթ հաղորդում է Esquire-ը։

Ալգորիթմի հանդեպ կան որոշակի պահանջներ՝ այն պետք առանձնացնի միայն անգլերենով եւ ռուսերենով գրված նյութերը, բացառելով այլ լեզուները, եւ դրանցից ընտրի միայն նորությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանից բացի, ալգորիթմը պետք է ունակ լինի․

* բաշխել նորություններն ըստ բաժինների՝ հասարակություն, տնտեսություն, տեխնոլոգիաներ, զվարճանք, գիտություն, սպորտ եւ այլն,
* խմբավորել նույն թեմայի նորությունները սյուժեի տեսքով,
* ընտրել նորությունների սյուժեներն ըստ կարեւորության։

Մրցույթի այս փուլի հաղթողները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար եւ կանցնեն հաջորդ փուլ, որտեղ հնարավորություն կունենան կրկնապատկել մրցույթի գումարը։ Մասնակիցները կարող են իրենց լուծումներն առաջարկել մինչեւ դեկտեմբերի 2-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները