ԱՄՆ-ի հետախուզությունը կասկածում է, որ Իրանը մտադիր է ռուսական Ս-400 ձեռք բերել

10:14   20 Նոյեմբեր 2019    582

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը շահագրգիռ է ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Թեհրանը կարող է դիտարկել ռուսական Ս-400 ԶՀՀ, «Բաստիոն» հրթիռային համակարգերի, կործանիչների և տանկերի ձեռբերման տարբերակները:

ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ երկրի իշխանությունները նոր տեխնիկա կսկսեն փնտրել՝ Իրանին զենքի վաճառքի սահմանափակումները հանելուց հետո, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները