Թրամփը Զելենսկու ընտրությունը թերահավատորեն է ընդունել, հայտարարել է Վոլքերը

10:22   20 Նոյեմբեր 2019    273

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելը թերահավատորեն է ընդունել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին պատմել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:

Նա հավելել է, որ Թրամփը Ուկրաինան «սարսափելի մարդկանցով լցված կոռումպացված երկիր» է անվանել:

Վոլքերը նաև ասել է, որ Թրամփն իր փաստաբան Ռուդի Ջուլիանիից բացասական հաղորդագրություններ է ստացել Ուկրաինայի և նախագահ Զելենսկու վերաբերյալ, որոնք ազդել են իր կարծիքի վրա:

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները