Թուրքիայում չեն քննարկում C-400-ի շուրջ նոր համաձայնագրի կնքման հարցը

11:12   20 Նոյեմբեր 2019    293

Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը:

«Ինչպես գիտեք՝ մեր համաձայնագիրն ստորագրվել Է 2017 թվականի ապրիլին, C-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում Է: Ներկայում նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա:

Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման կարգաբերման գործընթացը: Դա, իհարկե, տեւական գործընթաց Է տեխնիկական տեսանկյունից»,- նոյեմբերի 20-ին նրա խոսքը մեջբերել Է Էրդողանի վարչակազմի կայքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները