Բրիտանացիները նախապատվությունը Ջոնսոնին են տվել Քորբինի հետ հեռուստաբանավեճերում

11:45   20 Նոյեմբեր 2019    295

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ Է տարել աննշան առավելությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են YouGov-ի հարցման տվյալները:

1646 հանդիսականներ քվեարկել են բանավեճերից անմիջապես հետո: Հարցման մասնակիցների 51 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնը ելույթ Է ունեցել Քորբինից ավելի լավ եւ ապահովել Է 49 տոկոսի աջակցությունը:

Նշվում Է, որ, հանդիսականների 63 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնն ավելի լավ Է գլուխ հանել Brexit-ի թեմայից: Ըստ որում 54 տոկոսը նշել Է, որ Քորբինը գերազանց Է գլուխ հանել առողջապահության թեմայից:

Բացի դրանից, 45 տոկոսն ընդդիմության առաջնորդին համարել Է «վստահության արժանի», վարչապետին՝ 40 տոկոսը:

Միեւնույն ժամանակ 54 տոկոսը կարծիք Է հայտնել, որ Ջոնսոնն ավելի շատ Է օժտված վարչապետի հատկանիշներով, եւ նրան համարել Է համակրանք ներշնչող:

Հանդիսականների կեսից ավելին (58 տոկոս) հիասթափություն են հայտնել հեռուստաբանավեճերից, քանի որ ելույթ ունեցողները պատասխան չեն տվել հանգուցային հարցերին, վկայում են հարցման տվյալները:

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի կունենան խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ, որոնք նախաձեռնել Է Ջոնսոնը, որպեսզի խորհրդարանում անցկացնի Brexit-ի համաձայնագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները