Մեծ Բրիտանիայի բնակիչը 135,8 մլն դոլար Է շահել վիճակախաղով

12:09   20 Նոյեմբեր 2019    216

Մեծ Բրիտանիայի բնակիչը շահել Է EuroMillions վիճակախաղի ջեքփոթը 135,8 մլն դոլարի չափով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին:

Նրա խոսքով՝ սա EuroMillions-ի արդեն վեցերորդ ջեքփոթն Է, որն այս տարի շահել են Բրիտանական կղզիներում ձեռք բերված տոմսերի տերերը:

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը EuroMillions-ով շահել Էր ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային գումար թագավորության պատմության մեջ: Նա միանգամից մտավ երկրի հազար ամենահարուստ մարդկանց ցուցակ, որն ամեն տարի հրապարակում Է The Sunday Times թերթը: 2019 թվականի համար հրատարակության վարկանիշում ջեքփոթի շահողն առաջ Է անցել երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել են հնդիկ ձեռնարկատերեր Շրի եւ Գոփի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով:

Միացյալ Թագավորության տարածքում վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը (223 մլն դոլար) 2011 թվականին ստացել Է Քոլին եւ Քրիս Վեյրեր ընտանեկան զույգը՝ Շոտլանդիայից:

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում Է 2004 թվականից: Հաղթողն իրավունք ունի մնալու անանուն, դրանից օգտվում Է եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, որոնք մեկ ակնթարթում խոշոր կարողության տեր են դառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները