Տիեզերքում աշխատող ամերիկացի տիեզերագնացի ճտքավոր կոշիկը քրտնել է․ մասնագետները պարզում են պատճառները

12:37   20 Նոյեմբեր 2019    264

Ամերիկացի տիեզերագնաց Էնդրյու Մորգանի ճտքավոր կոշիկը քրտնել է։

ՆԱՍԱ-ի մասնագետները այժմ զբաղվում են այդ երեւույթի պատճառների բացահայտմամբ։ ՆԱՍԱ-ում կարծում են, որ տեղի է ունեցել որոշակի համակարգերի աշխատանքի խափանում եւ պետք է դրանք վերացվի հաջորդ անգամներում բաց տիեզերքում աշխատելիս նման երեւույթը բացառելու համար։

Նշենք, որ Էնդրյու Մորգանն ու իտալացի աստղագնաց Լուկա Պարմիտանոն Միջազգային տիեզերակայանում աշխատել են նոյեմբերի 15-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները