Բոլիվիայի իշխանությունները Մորալեսի դստերը թույլ են տվել լքել երկիրը

13:17   20 Նոյեմբեր 2019    210

Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի նախկին նախագահի դստերը երկրից անվտանգ դուրս գալու թույլտվություն է տրամադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ այժմ Էվալիս Մորալես Ալվարադոն գտնվում է Մեքսիկայի դեսպանատանը:

«Արտաքին գործերի նախարարությունը թույլատրել է Էվալիս Մորալես Ալվարադոյի և պատգամավոր Մարիա Իոսենտա Պոնյա Պոիչի անվտանգ մեկնումը, որոնք ապաստանել էին Մեքսիկայի դեսպանատանը»,- ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո նոյեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել երկրում ահագնացող բողոքի ցույցերի ֆոնին:

Ավելի ուշ Մեքսիկայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան էին տրամադրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները