Թրամփն իր իմպիչմենթի վերաբերյալ լսումները խայտառակություն է անվանել

13:29   20 Նոյեմբեր 2019    183

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է անվանել Կոնգրեսում իր իմպիչմենթի վերաբերյալ լսումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա խոստովանել է, որ դիտել է Կոնգրեսում հնչած ելույթների մի մասը: Ըստ պետության ղեկավարի, ամերիկացիները պետք է իրենց կարծիքը հայտնեն վկաների ցուցմունքների վերաբերյալ:

2019-ի սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի զրույցի շուրջ սկանդալը սկսեց թափ հավաքել: Ըստ անհայտ տեղեկատուի, Թրամփը ճնշում էր գործադրել Զելենսկիի վրա և խնդրել էր հետաքննություն սկսել հայր և որդի Բայդենների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները