Պետդումայում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց օտարերկրյա գործակալ-քաղաքացիների մասին օրենքը

13:43   20 Նոյեմբեր 2019    261

Պետդումայի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ֆիզիկական անձանց օտարերկրյա գործակալներ ճանաչելու հնարավորության վերաբերյալ օրինագիծը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինագիծը նախատեսում է օտարերկրյա գործակալներ կամ ԶԼՄ-ների օտարերկրյա գործակալներ ճանաչել այն ֆիզիկական անձանց, որոնք տեղեկատվություն են տարածում անսահմանափակ լսարանին կամ մասնակցում են այդպիսի տեղեկատվության ստեղծմանը, ինչպես նաև ֆինանսավորում են ստանում արտերկրից:

Օտարերկրյա գործակալների ռեգիստրը կվարի Ռուսաստանի արդարադատության նախարարությունը, և ցուցակում ընդգրկելու կամ դրանից հանելու մասին գերատեսչությունը որոշում կկայացնի ՆԳՆ-ի հետ համատեղ:

Նշվում է, որ օրենքը կարող է տարածվել Ռուսաստանից դուրս գրանցված իրավաբանական անձանց, օտարերկրյա կազմակերպությունների և արտասահմանից ֆինանսավորվող անձանց վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները