Գերմանիայի նախկին նախագահի որդին սպանվել է հիվանդանոցում դասախոսության ժամանակ

13:58   20 Նոյեմբեր 2019    242

Գերմանիայի փոխնախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդին՝ բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեքերը, սպանվել է Բեռլինում Schlosspark-Klinik հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ:

Նշվում է, որ տղամարդը հիվանդանոցում դասախոսություն է կարդացել, երբ անհայտ անձը դանակով հարձակվել է նրա վրա:

Երկրի նախկին նախագահի որդին մահացել է ստացված վերքերից:

Բացի այդ, ծանր վիրավորում է ստացել ուսանողներից մեկը, որը փորձել է կանգնեցնել հանցագործին:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին հիվանդանոցի տարածքում: Նրա շարժառիթներն անհայտ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները