ԱՄՆ-ում ուսուցչուհուն ձերբակալել են 16-ամյա աշակերտի հետ սեռական կապի համար

14:14   20 Նոյեմբեր 2019    214

ԱՄՆ-ում 28-ամյա ուսուցչուհի Օլիվիա Սոնդհեյմին ձերբակալել են 16-ամյա աշակերտի հետ սեռական կապ ունենալու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինը կապի մեջ է մտել աշակերտի հետ դասարանում, ինչպես նաև էքսկուրսիայի ժամանակ այգում: Նա աշակերտին մի քանի անգամ նաև իր տուն է տարել:

Տարեվերջին նա աշակերտին ասել է, որ դադարեցնում է հարաբերությունները՝ որոշելով կենտրոնանալ իր ամուսնության վրա:

Դատարանը կնոջը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել:

Վաշինգտոն նահանգում համաձայնության տարիքը 16-ն է, սակայն ուսուցիչների դեպքում ավելի խիստ կանոններ են գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները