«Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում մենք ստիպեցինք թշնամիներին նահանջել». Խամենեի

14:22   20 Նոյեմբեր 2019    273

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում Իրանի իշխանությունները կարողացել են ստիպել թշնամիներին նահանջել, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

«Մեր բարեկամներն ու թշնամիները պետք է հասկանան, որ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում մենք ստիպեցինք թշնամիներին նահանջել»,- ասել է Խամենեին:

Նրա խոսքով՝ «այս իրադարձությունները ոչ միայն առնչվել են հասարակությանը, այլև Իրանում խաղաղության խնդրին»:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի թանկացման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի  


Վերնագիրի այլ պիտակները