Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտն աշխարհում ահաբեկչության զոհերի թվի կրճատում Է արձանագրել

14:41   20 Նոյեմբեր 2019    241

Աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը 2018 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 15,2 տոկոսով՝ կազմելով գրեթե 16 հազար, սակայն երկրների թվաքանակը, որտեղ ահաբեկիչները հարձակումներ են կատարել, ավելացել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է «Ահաբեկչության գլոբալ ինդեքս» զեկույցում, որը նոյեմբերի 20-ին Լոնդոնում ներկայացրել Է Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace):

Զեկույցի հեղինակները նշում են, որ ահաբեկիչների ձեռքով զոհվող մարդկանց թիվը նվազում Է չորրորդ տարին անընդմեջ: Դրա հիմնական պատճառների թվում նշվում Է այն ջախջախիչ հարվածը, որը Սիրիայում եւ Իրաքում հասցվել Է ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչներին, ինչպես նաեւ ամերիկյան օդուժի հարվածները Սոմալիում «Աշ Շաբաբ» արմատական խմբավորման դիրքերին: Այդ ֆոնին աշխարհի 98 երկրներ բարելավել են իրենց դիրքերը ներկայացված վարկանիշում, իսկ 40 պետություններ վատացրել են դրանք:

Ինչպես նշվում Է 100-Էջանոց հետազոտության մեջ, «Թալիբան» արմատական շարժումը 2018 թվականին ԴԱԻՇ -ից առաջ Է անցել այն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, որոնք ամենից ավելի շատ մարդիկ են սպանել աշխարհում: 2018 թվականին աշխարհում «Թալիբան»-ի ահաբեկիչների ձեռքով զոհվել Է 6,1 հազար մարդ: Դա 71 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ, եւ կազմում Է աշխարհում ահաբեկիչների զոհերի ընդհանուր թվի 38 տոկոսը: Միաժամանակ ԴԱԻՇ -ի ահաբեկիչների ձեռքով զոհվածների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել Է 70 տոկոսով՝ մինչեւ 1,3 հազար:

Այս իրավիճակում զարմանալի չԷ, որ Աֆղանստանը՝ որպես ահաբեկչության տեսակետից ամենավտանգավոր երկիր, անպատվաբեր առաջին տեղից հետ Է մղել Իրաքին: Նրանց հաջորդում են Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Սոմալին, Հնդկաստանը, Եմենը, Ֆիլիպինները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

Դրա հետ մեկտեղ զեկույցի հեղինակները նշում են, որ ահաբեկչությունը համաշխարհային լուրջ խնդիր Է մնում: Այսպես 2018 թվականին 71 երկրում առնվազն մեկ մարդ Է զոհվել ահաբեկիչների ձեռքով, ինչը չորս պետությամբ ավելի Է, քան 2017 թվականին, իսկ ցուցանիշն ինքը երկրորդ ամենամեծն Է 2002 թվականից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները