Ռամիլ Ուսուբովը մասնակցել է՝ ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների VII հանդիպմանը

14:00   20 Նոյեմբեր 2019    599

Մոսկվայում տեղի է ունեցել՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, միջոցառումը սկսվել է՝ Ալեքսանդրյան պարտեզում Անհայտ զինվորի գերեզմանին Հավերժ կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ ինը երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները: Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացրել է՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված էին արդիական հարցեր՝ ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովում, անվտանգության խորհուրդների գծով միջազգային համագործակցություն:

Տարածաշրջանային առումով, հանդիպման մասնակիցները վերլուծել են՝ օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների կողմից առաջացող սպառնալիքները, քննարկել են՝ դրանց ԱՊՀ երկրների տարածք տեղափոխումը կանխելու միջոցառումները, ինչպես նաև Համագործակցության երկրների տարածքում քիմիական և կենսաբանական անվտանգության հարցերը:





Hayatsk.info

Հեշթեգներ: ՌամիլՈւսուբով  


Վերնագիրի այլ պիտակները