ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը անցել Է Հորմուզի նեղուցը

16:08   20 Նոյեմբեր 2019    307

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը նոյեմբերի 19-ին անցել Է Հորմուզի նեղուցը եւ ուղեւորվել Պարսից ծոց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին:

Ավիակիրը Հորմուզի նեղուց Է մտել Արաբական ծովից, որտեղ գտնվում Էր այս տարվա մայիսից: Ինչպես նշում Է գործակալությունը, նեղուցի գոտում ավիակրի ներկայությունը ցուցադրում Է այս տարածաշրջանում նավագնացության ազատությունն ապահովելու Վաշինգտոնի վճռականությունը:

Հուլիսի կեսերին Պարսից ծոցի գոտու իրադրությունը սրվել Էր իրանցիների կողմից բրիտանական դրոշի ներքո ընթացող Stena Impero լցանավի կալանվելու պատճառով:

ԱՄՆ-ը հայտարարել Էր տարածաշրջանում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով կոալիցիա ստեղծելու մասին. այդ կոալիցիայի մեջ մտնելու մտադրություն են հայտնել Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները