Թրամփը իմփիչմենթի լսումներն անվանել է «մեծ օր երկրի համար»

17:13   20 Նոյեմբեր 2019    376

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմփիչմենթի գործով Կոնգրեսի լսումներն անվանել է «մեծ օր երկրի համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ում:

«Մեծ օր՝ հանրապետականների համար, մեծ օր՝ մեր երկրի համար»,- գրել է Թրամփը, երբ երեքշաբթի երեկոյան երկու լսումներից երկրորդը ավարտվել է:

Երկու առանձին հանրային լսումների ժամանակ, որոնք ընդհանուր առմամբ տևել են գրեթե 11 ժամ, չորս վկա Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի առջև ցուցմունք է տվել:

Հաղորդվել է նաև, որ հանրային լսումները դիտել է մոտ 14 միլիոն ամերիկացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները