Մեծ Բրիտանիան ոչնչացնում է իր հուշադրամները՝ «Բրեքսիտի» հետաձգման պատճառով

19:45   20 Նոյեմբեր 2019    318

Մեծ Բրիտանիայում սկսվել է այն հուշադրամների վերաձուլումը, որոնք թողարկվել էին ի պատիվ Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու։

Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, նշելով, որ թողարկվել էր մոտ մեկ միլիոն հուշադրամ՝ 50 պեննի արժեքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հուշադրամի վրա նշված էր 2019 թվականի հոկտեմբերի 31 թվականը, որը ինչպես հայտնի է «Բրեքսիտի» նախնական թվականն էր։ Սակայն բրիտանական գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը հետաձգեց այն մինչեւ հունվարի 31-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները