Հիտլերի տանը ոստիկանական բաժանմունք կտեղակայվի

20:22   20 Նոյեմբեր 2019    346

Ավստրիայի իշխանությունները որոշում են ընդունել ոստիկանական բաժանմունք տեղակայել այն տանը, որտեղ ծնվել է Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պետության ներքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ տան նախկին տիրուհին 812 հազար եվրո է ստացել՝ տնից հրաժարվելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆհանգ Պեշորինի հայտարարության համաձայն՝ շենքի օգտագործումը ոստիկանության կարիքների համար պետք է ցույց տա, որ տունն «այլևս երբեք չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի» մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիտլեր   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները