Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը վաճառվել է 552 500 եվրոյով

20:59   20 Նոյեմբեր 2019    284

Վերածննդի դարաշրջանի իտալացի նշանավոր գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի կրկնօրինակը երեքշաբթի Փարիզում Sotheby’s աճուրդում վաճառվել է 552 500 եվրոյով (611 950 դոլար), ինչն ավելին է, քան մեկնարկային գինը՝ 70 000-90 000 եվրո, գրում է Reuters գործակալությունը:

«Մոնա Լիզան», որի վրա Դա Վինչին սկսել է աշխատել 1503 թվականին, արդեն ավելի քան 200 տարի կախված է Լուվրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ենթադրվում է, որ կտավը պատկերում է Լիզա Գերարդինիին՝ մետաքս վաճառող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը: «Զարմանալի է, որ արդյունքը վկայում է այս նշանակալի նկարի երկարատև հմայքի ուժի մասին»,- հայտնել է Sotheby’s-ի տնօրեն Բուկյե Քոենենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնա-Լիզա  


Վերնագիրի այլ պիտակները