Հայտարարվել են աշխարհի «լավագույն» անձնագրերը

17:42   20 Նոյեմբեր 2019    387

Հրապարակվել Է աշխարհի երկրների քաղաքացիությունների KՊlin and Kochenov’s Quality of Nationality Index (QNI) վարկանիշի նոր տարբերակը, որում առաջին տեղը գրավել Էր Ֆրանսիան:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ պետությունների տնտեսության մասշտաբը, մարդկային ներուժի զարգացման մակարդակը, հասարակական կարգը եւ կայունությունը, այցագրային հարաբերությունները, ինչպես նաեւ երկրից այլ պետություններ մեկնելու հնարավորությունը ապրելու եւ աշխատելու համար:

Ֆրանսիական անձնագիրն արդեն ութերորդ տարին պահպանում Է ցուցակի առաջին հորիզոնականը: Այս տարի Ֆրանսիային հաջողվել Է 83,5 տոկոս հավաքել հնարավոր 100 տոկոսից:

82,8 տոկոսով երկրորդ տեղը բաժին Է հասել Գերմանիային, երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դանիան՝ 81,7 տոկոս: Չորրորդ տեղը բաժանել են Շվեդիան եւ Նորվեգիան՝ 81,5 տոկոս: 81,4 տոկոս արդյունքով հինգերորդ տեղում Է Իսլնադիան:

Վարկանիշի առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Իռլանդիան եւ Իսպանիան: Ռուսաստանն զբաղեցրել Է 62-րդ տեղը՝ հավաքելով 42 տոկոս, ինչը նրա լավագույն արդյունքն Է հաշվարկների ողջ պատմության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները