Ուկրաինայի դատարանն օրինական է համարել 2018թ. Սաակաշվիլիի վտարումը երկրից

17:56   20 Նոյեմբեր 2019    355

Ուկրաինայի Գերագույն դատարանը օրինական է համարել Սաակաշվիլիի` 2018 թվականին Լեհաստան վտարումը՝ չբավարարելով նրա հայտը` ուղղված Ուկրաինայի ՆԳՆ-ի, սահմանային ու միգրացիոն ծառայությունների գործողությունների դեմ:

«Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Որոշումը կայացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին կայացած դատական ​​նիստի ընթացքում»,- ասված է Գերագույն դատարանի տարածած հայտարարության մեջ:

Սաակաշվիլին Գերագույն դատարանից խնդրել էր անօրինական ճանաչել 2018 թվականի փետրվարի 12-ին իրավապահ մարմինների գործողությունները` իրեն Լեհաստան վերադարձնելու որոշումը ի կատար ածելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները