Լատվիան արգելել է ռուսական 9 հեռուստաալիքների հեռարձակումը

22:03   20 Նոյեմբեր 2019    364

Լատվիայի Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը որոշել է արգելք սահմանել երկրում ռուսական 9 հեռուստատեսային ալիքների հեռարձակման համար։

Նրա խոսքով՝ խորհուրդը պետական անվտանգության վարչությունից տեղեկություն է ստացել, որ Լատվիայում ներկա պահին վերահեռարձակվող ծրագրերի ցանկում առկա են ռուսական մեդիահոլդինգի մի քանի ծրագրեր, որոնց հովանավորը ԵՄ պատժամիջոցների ցանկում է հայտնվել։ Խոսքը ռուս գործարար Յուրի Կովալչուկի մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ստացված տեղեկության ուսումնասիրման արդյունքում խորհուրդն արգելել է այդ հեռուստածրագրերի վերահեռարձակումը։ Արգելքը տարածվում է Լատվիայի ողջ տարածքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել ԵՄ պատժամիջոցները։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները