Չինացի մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կես րոպեում պարանով 228 ցատկ կատարելով
22:11
20 Նոյեմբեր 2019
366
Չինացի մարզիկ Ցեն Սյաոլինը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել պարանով ցատկ վարժությունը կատարելիս։
Հաղորդվում է, որ Սյաոլինը մասնակցել է Double Dutch Contest մրցաշարին, որն անցկացվել է Շանհայում։ Մարզիկին հաջողվել է 228 ցատկ կատարել 30 վայրկյանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
2015-ին Սյաոլինը ևս մեկ ռեկորդ է սահմանել՝ 7 ցատկ մեկ վայրկյանում։ Այն ժամանակ 30 վայրկյանում նա ցատկել էր 108 անգամ, ինչը մինչ այդ ոչ ոք չէր արել։