Ավստրալուհին մտել է այրվող անտառն ու փրկել վիրավոր կոալային

22:55   20 Նոյեմբեր 2019    298

Ավստրալիայում չեն դադարում շաբաթներ շարունակ մոլեգնող անտառային հրդեհները, որոնց զոհ են դառնում ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ամենից շատ տուժում են դանդաղաշարժ կենդանիները և հատկապես կոալաները, որոնք երկրի խորհրդանիշն են համարվում և մեծ սեր են վայելում տեղաբնակների շրջանում։

Սոցցանցում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Թոնի անունով ավստրալուհին հրդեհի մեջ կորած անտառից փրկում կոալային։

Նկատելով, որ կենդանին դժվարությամբ է տեղաշարժվում և հավանաբար վիրավորում է ստացել, ավստրալուհին ժամանակ չի կորցնում և վազում է դուրս բերելու կենդանուն անտառից։ Քիչ անց նրան օգնության են հասնում նաև փրկարարները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները